211652_close_icon
views-count21236 դիտում article-date 12:21 24-10-2016

«Շումախերական» ավտովթար Երևան-Էջմիածին ճանապարհին. 28-ամյա վարորդը BMW-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր շրջվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հոկտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի բնակիչ, 28-ամյա Արկադի Գևորգյանը Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս իր վարած BMW մակնիշի 34 МQ 685 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին և մոտ 80 մետր գլխիվայր շրջվելով՝ սահելով հայտնվել ճանապարհի մեջտեղում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղից դեպքի վայր է ժամանել օպերատիվ խոմբը։ Տեղում աշխատանքները ղեկավարել է ՃՈ վաշտի հետաքննիչ Գևորգ Եղիազարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր