211652_close_icon
views-count14288 դիտում article-date 20:48 23-10-2016

Հարձակում է տեղի ունեցել Վրաստանի պաշտպանության նախարարության ուսումնական հաստատության վրա․ կա զոհ

Ինչպես հաղորդում է է «Взгляд» թերթը, անհայտ անձինք հարձակվել են Վրաստանի պաշտպանության նախարարության ուսումնական հաստատության վրա, որը տեղակայված է Թբիլիսիում։ Այդ անձանցից մեկը սպանվել է։ Դեպքը տեղի է ունեցել կիրակի օրվա գիշերը` հոկտեմբերի 23-ին։ Մի քանի հոգու, ովքեր փորձել են ներխուժել հաստատության տարածք, չի կանգնեցրել պահակակետում կանգնած զինվորի կողմից տրված կանգնելու հրամանը և կրակելու նախազգուշացումը։ Նախազգուշական խոսքերից հետո ծառայակիցը կրակ է արձակել։ Ռազմական ոստիկանության անձնակազմը, դեպքի վայր ժամանելով, գտել է հարձակվողներից մեկի դիակը։

Նմանատիպ նյութեր