211652_close_icon
views-count21254 դիտում article-date 20:27 23-10-2016

Ավտովթար Երևանում. Հանրապետության հրապարակում բախվել են 26-ամյա վարորդի Opel-ն ու մոտոցիկլը. Վերջինի 16-ամյա ուղևորին տեղափոխել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:20- ի սահմաններում Հանրապետության հրապարակում՝ «Մարիոթ Արմենիա» հյուրանոցի դիմաց, բախվել են 26-ամյա Պապին Ավետիսյանի վարած Opel մակնիշի 35 CR 190 համարանիշի ավտոմեքենան և YAMAHA մակնիշի առանց համարանիշի մոտոցիկլը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մոտոցիկլի ուղևորին՝ 16-ամյա Յուրա Հովհաննիսյանին, տեղափոխել են Թիվ 2 բուժմիավորում: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի սպայական ջոկի աշխատակիցները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխացնել է ՃՈ հետաքննչական բաժին, որտեղից ժամանել է հետաքննիչ Դավիթ Խանաղյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ճանապարհային ոստիկանությունն ու հետաքննչական բաժինը պարզում են վարորդների ինքնությունը։ [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր