211652_close_icon
views-count6214 դիտում article-date 21:05 23-10-2016

«Աբոնդանս» պանիրն արտադրվել էլ դեռևս 14-րդ դարում․ հետաքրքիր փաստեր

«Աբոնդանս»-ը կիսակարծր պանրի տեսակ է, որն արտադրվում է ֆրանսիական Վերին Սավոյ դեպարտամենտում։ Աբոնդանս պանիրը արտադրվել է դեռևս 14-րդ դարում։ Պանիրը արտադրվում է որոշակի տեսակի կովի կաթից, որի բաղադրությունից բացակայում է սիլոսը և այլ խմորային անասնակեր: Որպեսզի կարողանան պատրաստել 9.5 կիլոգրամ կշռող պանրի մեկ գլուխ, պահանջվում է 100 լիտր կաթ: Այն մինչև հասունանալը փաթաթում են կտորով, որի հետքերը մնում են պանրի կեղևի վրա։ Պանիրը ունի հարթ նարնջագույն-շագանակագույն գույնի կեղև, և արտաքինից երևում է կտորի ընդգծված նկարը։ Պանրի զանգվածը փափուկ է, ձիգ, նուրբ, փոքր ինչ սերուցքային, ունի փղոսկրի գույն կամ դեղնավուն է անցքերով։ Յուղոտությունը կազմում է 48%: Համը թեթև է, նուրբ, փափուկ, ունի մրգային երանգ և ընկույզի համ։

Նմանատիպ նյութեր