211652_close_icon
views-count4969 դիտում article-date 17:25 23-10-2016

Թուրքիայում շարունակվում են ձերբակալություններն ու մարդկանց որոնումները

Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, Թուրքիայում որոնվում է ավելի քան 4000 մարդ, ովքեր մեղադրվում են ռազմական հեղափոխության փորձի իրականացման և գյուլենական շարժման հետ կապերի մեջ։ Նշվում է նաև, որ Թուրքիայի արդարադատության նախարարը հոկտեմբերի 26-ին մեկնելու է ԱՄՆ, որտեղ քննարկվելու է Գյուլենի հարցը։ Հիշեցնենք, որ Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղափոխության փորձը կազմակերպելու մեջ մեղադրվում է Ֆեթուլլահ Գյուլենը։

Նմանատիպ նյութեր