211652_close_icon
views-count7579 դիտում article-date 15:35 23-10-2016

Մոսուլը մերն է եղել. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Մոսուլ քաղաքը, որն այժմ գրավել են Իսլամական Պետություն ահաբեկչական խմբավորման զինյալները՝ անցյալում Թուրքիային է պատկանել: Այդ մասին նա ասել է թուրքական Բուրսա քաղաքում ելույթի ժամանակ: «Պետք է հիշել, որ Իրաքը շատ հնագույն քաղաքներ ունի: Պատմության մեջ Քիրքուքն էլ է մերը եղել, Մոսուլն էլ», ասել է նա: Նշենք, որ Իրաքի 2-րդ խոշորագույն քաղաքը համարվող Մոսուլն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից գրավվել է 2014թ.: Ըստ տարբեր տվյալների՝ այնտեղ կարող է գտնվել 3.000-4.500 գրոհային:

Նմանատիպ նյութեր