211652_close_icon
views-count34361 դիտում article-date 13:34 23-10-2016

«MobiTaxi» ծառայության անակնկալը՝ իր գործունեության 2-ամյակի առթիվ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, «MobiTaxi» ծառայության աշխատակիցները այցելել էին ՀՀ սոցիալական ապահովության նախարարության Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատուն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված ծառայության աշխատակիցները դատարկաձեռն չէին եկել և այնտեղ գտնվող երեխաներին հանձնեցին տարբեր հեքիաթների, մուլտֆիլմերի հերոսների կերպարանքով խաղալիքներ, քաղցրավենիք և կենդանի երաժշտության հնչյունների ներքո կտրվեց «MobiTaxi» ծառայության խորհրդանշով պատրաստված տորթը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ակցիան նվիրված էր նաև ընկերության գործունեության 2-ամյակին և ըստ տեղեկությունների՝ այն շարունակական է լինելու: Երեխաներն էլ հյուրերի հետ անկաշկանդ շփվում էին, երբեմն էլ այն վերածելով երգ ու պարի: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ մանկատան տնօրինությունը անում է ամեն ինչ, որպեսզի երեխաների առօրյան անցնի հետաքրքիր ու երեխաները չզգան իրենց օտարված: Մանկատան թե՛ ներսում, թե՛ բակում տիրում էր իդեալական մաքրություն ու պարզվեց, որ դրա հեղինակները իրենք են՝ մանկատան երեխաները: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 218+
218+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր