211652_close_icon
views-count4865 դիտում article-date 23:41 22-10-2016

Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում հոկտեմբերի 22-ին

1870 թ. – ծնվել է Իվան Բունինը, ռուս նշանավոր գրող, արձակագիր, բանաստեղծ, Նոբելյան մրցանակի դափնեկիր (մահ. 1953 թ.): 1883 թ. – Շառլ Գունոյի «Ֆաուստ» օպերայի բեմադրությամբ բացվեց Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերան: 1883 թ. – մահացել է Թոմաս Մայն Ռիդը, անգլիացի գրող, արկածային գրքերի հեղինակ, առավել հայտնի է «Անգլուխ ձիավորը» վեպով (ծն. 1818 թ.): 1895 թ. – տեղի ունեցավ Մոնպառնաս կայարանի վթարը, մարդատար գնացքի շոգեքարշը չկարողանալով արգելակել, ճեղքել էր երկաթուղային կայարանի պատը և ընկել փողոց: 1906 թ. – մահացել է Պոլ Սեզանը, ֆրանսիացի նկարիչ, Պոստիմպրեսիոնիզմի նշանավոր վարպետներից մեկը (ծն. 1889 թ.): 1975 թ. – «Վեներա-9» միջտեզերական կայանը առաջին անգամ երկիր ուղարկեց Արեգակնային համակարգի մոլորակի լուսանկարներ: 1975 թ. – մահացել է Առնոլդ Թոյնբին, անգլիացի պատմաբան և սոցիոլոգ, Հայոց ցեղասպանությանը վերաբերվող մի շարք հոդվածների հեղինակ (ծն. 1839 թ.): 2009 թ. – պաշտոնապես թողարկվեց Windows 7 օպերացիոն համակարգը:

Նմանատիպ նյութեր