211652_close_icon
views-count9838 դիտում article-date 20:32 22-10-2016

Իսպանիա. Թրիլեր Վալենսիայում. «Բարսելոնան» սկանդալային խաղում կամային հաղթանակ տարավ վերջին վայրկյաններին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իսպանիայի առաջնության տուրում ֆանտաստիկ հանդիպում կայացավ Վալենսիայում, որտեղ համանուն թիմը ընդունել էր «Բարսելոնային»: Խաղն ընթացավ անզիջում և կոշտ պայքարում, գոլային բազմաթիվ պահերով: Նախ, «Բարսելոնան» Մեսիի շնորհիվ բացեց խաղի հաշիվը, սակայն 2-րդ խաղակեսում «Վալենսիան» ոչ միայն հավասարեցրեց հաշիվը, այլ նաև առաջ անցավ: Դրանից հետո Սուարեսը հաշիվը դարձրեց 2:2: Մինչև հանդիպման ավարտը երկու թիմերն էլ բազմաթիվ հիանալի պահեր չիրացրեցին, իսկ հանգուցալուծումը տեղի ունեցավ ավելացված ժամանակի վերջին վայրկյաններին, երբ կատալոնացիները 11մ. հարվածի իրավունք ստացան, այն անվրեպ իրացրեց Մեսին և «Բարսելոնան» հաղթեց 3:2: Նշենք, որ խաղը մթագնվեց մի շարք տհաճ միջադեպերով. նախ, 1-ին խաղակեսում մրցակցի կոպիտ խաղից հետո ծանր վնասվածք ստացավ «Բարսելոնայի» ավագ Անդրես Ինյեստան, իսկ Լիոնել Մեսիի հաղթական գոլից հետո տրիբունայից նետված իրը դիպավ Նեյմարի գլխին: Բացի այդ, 1-ին խաղակեսում մրցավարը մի շարք վիճելի որոշումներ կայացրեց` հաշվելով «Բարսելոնայի» խաղից դուրս վիճակից խփած գոլը, դաշտից չհեռացնելով Բուսկետսին և այլն: Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» 19 միավորով 1-ին տեղում է, սակայն մադրիդյան ակումբները մեկ խաղ պակաս են անցկացրել և հաղթելու դեպքում կշրջանցեն կատալոնացիներին: [b]Իսպանիայի առաջնություն, 9-րդ տուր [/b] «Վալենսիա» - «Բարսելոնա»՝ 2։3 Մունիր Էլ Հադադի, 52, Ռոդրիգո, 56 – Լիոնել Մեսի, 22, 90+4 (11մ), Լուիս Սուարես, 62
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր