211652_close_icon
views-count25658 դիտում article-date 19:56 22-10-2016

Տավուշի մարզի սահմանամերձ Կողբ համայնքում, թեմի առաջնորդ Գերաշնորհ Սրբազան Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի ձեռամբ բացվեց նորակառույց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին. Տավուշի մարզի սահմանամերձ Կողբ համայնքում բացվեց նորակառույց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որի դռնբացեքի և սյուների օծման արարողությունը կատարվել էր նախորդ երեկոյան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, եկեղեցին օծվեց Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Սրբազան Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի ձեռամբ, մատուցվեց նաև կենդանարար Սուրբ Պատարագ: Եկեղեցու շինարարությունը տևել է շուրջ 6 տարի: Նրա տեղում նախկինում եղել է փոքրիկ մատուռ, որտեղ էլ ամփոփված են եղել 1768 թ տարածքում տեղի ունեցած ամուրիների պատերազմում զոհված քաջարի մարտիկների մասունքները: Եկեղեցին կառուցվել է մոսկվայաբնակ, արմատներով կողբեցի, Սամսոն Աբովյանի բարերարությամբ: Սամսոն Աբովյանը Ամենայն Հայոց կաթողիկոս ՆՍՕՏՏ Գարեգին Բ-ի կողմից արժանացավ Հայոց եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բարձրագույն շքանշանի: Եկեղեցու բացմանը ներկա էին պատվիրակություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից, տարածաշրջանի բնակիչներ, զինվորականներ, հոգևորականներ և ուխտավորներ: Լուսանկարները ՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 121+
121+

Նմանատիպ նյութեր