211652_close_icon
views-count4455 դիտում article-date 22:40 22-10-2016

Այսօր Ֆրանսիացի նկարիչ Պոլ Սեզանի մահվան օրն է․ ՖՈՏՈՇԱՐՔ

Կյանքի վերջին տարիներին Սեզանը հաճախ է անդրադարձել «Լողացող կանանց» և «Լողացող տղամարդկանց» թեմաներին, բազմաֆիգուր կոմպոզիցիաներում ձգտել համադրել կերպարների՝ պլաստիկությունն ու մոնումենտալությունը։ Միաժամանակ Սեզանի ուշ շրջանի ստեղծագործությանը բնորոշ է հակասականությունը։ Միտումնավոր կերպով պարզեցնելով իրական ծավալները (դրանք նմանեցնելով երկրաչափական պարզագույն ձևերի) և դրանց տարածական հարաբերությունները՝ նկարիչը ոչ միայն ընդգծել է աշխարհի կառուցվածքային ներդաշնակությունը, այլև ձգտել գեղանկարչական կերպարի զգալի վերացականության։ Սեզանի արվեստի սկզբունքները մեծ ազդեցություն են ունեցել 20-րդ դարի նկարչության և ամենատարբեր նկարիչների ստեղծագործության վրա, հաճախ մեկնաբանվել նաև միակողմանիորեն։ Ավանգարդիստական ուղղությունների ներկայացուցիչները կամ աղավաղել են ձևերի ծավալայնությունը (այսպես կոչված՝ սեզանիզմ) կամ ծայրահեղորեն ուժեղացրել կոլորիտի ինտենսիվությունը (ֆովիզմ), կամ էլ զարգացրել բնական մարմինների երկրաչափականացման Սեզանի դրույթը և ի վերջո հանգել վերացական սխեմաների (կուբիզմ)։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր