211652_close_icon
views-count20874 դիտում article-date 17:37 22-10-2016

Վրաստանում վթարի հետևանքով ազգությամբ հայ ժամկետային զինծառայող է մահացել

Հոկտեմբերի 21-ին Վրաստանում Դեդոփլիսծղարո-Սիղնաղի-Թբիլիսի ճանապարհին 37 զինվորների տեղափոխող «Կամազ» է շրջվել, ինչի հետևանքով մահացել է մեկ ազգությամբ հայ զինվոր, մի քանի հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Նինոծմինդայի մունիցիպալիտետի ղեկավար Գագիկ Կարսլյանը: «Վթարը տեղի է ունեցել երեկ, ինչի հետևանքով Նինոծմինդայի բնակիչ է մահացել, ով ժամկետային զինծառայող էր վրացական բանակում: Մահացածը 1996 թվականին ծնված Հակոբ Սամվելի Մալխասյանն է: Այսօր առավոտյան դին տեղափոխել են Նինոծմինդա»,– ասաց նա: Գագիկ Կարսլյանը նաև հավելեց, որ Հակոբ Մալխասյանը տասն օրից զորացրվելու էր: Նշենք, որ Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան ցավակցել է Մալխասյանների ընտանիքին Հակոբ Մալխասյանի մահվան կապակցությամբ: Նյութի աղբյուրը՝ [url=http://www.tert.am/am/news/2016/10/22/arm-soldier-georgia/2170905]www.tert.am[/url]

Նմանատիպ նյութեր