211652_close_icon
views-count23689 դիտում article-date 10:47 22-10-2016

Էջմիածնի ոստիկանները կարճ ժամանակում հայտնաբերեցին Թաիրով գյուղի տներից մեկից խոշոր չափի ոսկյա զարդեր գողացողին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հոկտեմբերի 21-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, ինչպես նաև Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ ոստիկանության Վաղարշապատի բաժին են բերման ենթարկել Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի բնակիչ, սակայն վարձակալական հիմունքներով Երևան քաղաքի Մուրացան փողոցի 109 շենքի բնակիչ, 28-ամյա Արայիկ Սարգսյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Սարգսյանը կասկածվում է հոկտեմբերի 16-ին Արմավիրի մարզի Թաիրով գյուղի Սարի Թաղ փողոցի 1-ին նրբանցքի բնակիչ, 67-ամյա Համլետ Մնացականյանի տանից խոշոր չափի գողություն կատարելու մեջ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այդ օրը, ժամը 14։00-ի սահմաններում, Ա. Սարգսյանը, իմանալով, որ նշված տանը մարդ չկա, պատշգամբից մուտք է գործել բնակարան և այնտեղից հափշտակել 2 ոսկյա շղթա, 1 ոսկյա թևնոց և 1 ոսկյա մատանի։ Ա. Սարգսյանը ոստիկանությունում հայտնել է, որ գողացված ոսկեղենը ինքը Երևանում՝ «Վերնիսաժ» տոնավաճառում վաճառել է 700 ԱՄՆ դոլարով։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։ Ա. Սարգսյանը՝ որպես կասկածյալ, ձերբակալվել է։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր