211652_close_icon
views-count3447 դիտում article-date 10:02 22-10-2016

Որևէ մեկը չի խոստովանի, որ «բյուջեից կոպեկ է տարել». «Չորրորդ իշխանություն»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««Ով պետական բյուջեից մի կոպեկ տարել է, պետք է վռնդել ու փողը վերադարձնել բյուջե»,- հայտարարել է ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը: «ՉԻ» – Սա շատ խիզախ ու միաժամանակ շատ անվնաս հայտարարություն է: Մոտավորապես «ով էդ բանը արել ա՝ գյաջ ըլնի կպնի պատին» արտահայտության պես: Հասկանալի է, չէ՞, որ որևէ մեկը չի խոստովանի, որ «բյուջեից կոպեկ է տարել», իսկ տարողներին բացահայտելու ցանկություն առայժմ ինչ-որ չի զգացվում: Բացի այդ էլ, հետաքրքիր է՝ Վարդան Այվազյանի ասածը վերաբերում է միայն նրանց, որոնք վերջե՞րս են «բյուջեից կոպեկ տարել», թե՞ վաղեմության ժամկետ չկա: Որովհետև մարդ կա՝ ասենք, այդ գործով զբաղվել է բնապահպանության նախարար եղած ժամանակ, Չարենցավանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելու տարիներին, կամ՝ ոչ թե բյուջեից «կոպեկ է տարել», այլ հակառակը՝ «կոպեկ է տվել բյուջեին» (կոպեկներով ինչ-որ հանքավայրեր սեփականաշնորհելով): Իսկ վռնդելուն մենք, իհարկե, դեմ չենք: Միայն մի պրոբլեմ կա՝ կառավարման համակարգում մարդ չի մնա»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր