211652_close_icon
views-count40876 դիտում article-date 09:24 22-10-2016

Երևանի քաղաքապետը, ՊՆ փոխնախարարն ու ՀՀ ՃՈ պետը դիրքերում ծառայող առյուծ զինվորների ծնողներին ճանապարհեցին զորամասեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հոկտեմբերի 21-ին, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ հերթական անգամ երևանաբնակ շուրջ 1200 ժամկետային զինծառայողների ծնողներ հնարավորություն ստացան այցելելու Արցախ, որտեղի զորամասերում իրենց ծառայությունն են կատարում նրանց որդիները: Մինչ ավտոբուսների մեկնումը, ծնողներին բարի ճանապարհ մաղթեցին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը, որից հետո Տ. Մարգարյանն ու Դ. Տոնոյանը զրույցներ ունեցան ծնողների հետ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սահմանին կանգնած առյուծ տղերքին ՀՀ Ճանապարհային ոստիկանության կողմից ուղարկվեց մեծ քանակի քաղցրավենիք: Հարկ է նշել, որ 2013թ.-ից մեկնարկած ծրագրի շնորհիվ երևանաբնակ ավելի քան 7000 ծնողներ արդեն հնարավորություն են ունեցել այցելել իրենց զավակներին ու տեղերում ծանոթանալ նրանց ծառայության պայմաններին: Տ. Մարգարյանը իր երախտիքի խոսքը հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարությանը, ԼՂՀ Պաշտպանության բանակին, նաև Ստեփանակերտի քաղաքապետին, ովքեր իրենց աջակցությունն են ցուցաբերում ծրագրի իրականացմանը, ինչպես նաև Ճանապարհային ոստիկանությանը, ովքեր ուղեկցելու են ավտոբուսները մինչև համապատասխան վայր, շնորհակալություն հայտնեց նաև առողջապահության ոլորտի այն աշխատակիցներին, ովքեր ողջ ճանապարհի ընթացքում ուղեկցելու են զինծառայողների ծնողներին: Երևանի քաղաքապետը նաև նշեց, որ այս անգամ քաղաքապետարանի աշխատակազմի վարչությունների պետերից բացի, ծնողներին ուղեկցելու ցանկություն են հայտնել մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների ղեկավարները, ովքեր նույնպես գտնվում էին քաղաքապետարանի մոտ։ Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 184+
184+

Նմանատիպ նյութեր