2477 դիտում
14:30 21-10-2016
Ռուսաստանը պատասխան կտա Հալեպի արյունահեղությունների համար. Եվրախորհրդի նախագահ
Եվրամիության անդամ պետությունների ղեկավարները պայմանավորվել են բոլոր միջոցառումները ձեռնարկել Սիրիայի իշխանությունների ու նրա դաշնակիցների, մասնավորապես, Ռուսաստանի դեմ, եթե շարունակվի Հալեպում արյունահեղությունը։ Այդ մասին, ինչպես տեղեկացնում է BBC-ն, Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի առաջին օրվա քննարկումներից հետո մամուլի ասուլիսում հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը։
«Եվրամիությունը կոչ է անում անհապաղ դադարեցնել արյունահեղությունը և ռազմական գործողությունները»,-ասել է նա։
Ավելի վաղ Տուսկը նշել էր, որ ԵՄ-ը կարող է Հալեպի իրավիճակի համար նոր, ավելի կոշտ պատժամիջոցներ դիտարկել Ռուսաստանի դեմ։ Տուսկի խոսքը հաստատել էր նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ ասելով. «Եթե մարդու իրավունքները շարունակվեն խախտվել, ապա մենք պետք է դրան արձագանքելու բոլոր միջոցները ձեռնարկենք՝ չբացառելով ոչ մի տեսակի մեթոդ»։
Նմանատիպ նյութեր
5378 դիտում
22:54 04-12-2017
Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հետաձգել է իր այցը Իսրայել. փոխարենը նա կմեկնի Բրյուսել
3008 դիտում
20:28 07-06-2021
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում
Այս բաժնից
538 դիտում
22:24 17-04-2024
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
463 դիտում
21:43 17-04-2024
Իսրայելը անհրաժեշտ ամեն ինչ կանի իրեն պաշտպանելու համար․ Նեթանյահու
535 դիտում
21:30 17-04-2024
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար