211652_close_icon
views-count5749 դիտում article-date 10:40 20-10-2016

Յուրի Խաչատուրովը տուն չունի, թեև նրա ունեցվածքի մասին լեգենդներ են պատմում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ նախագահին կից անվտանգության խորհրդի քարտուղար Յուրի Խաչատուրովը, պարզվում է, ո՛չ անշարժ և ո՛չ էլ շարժական գույք ունի: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ Խաչատուրովի՝ նոր պաշտոն ստանձնելու կապակցությամբ ներկայացրած հայտարարագրից: Փաստորեն ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետն իր անունով տուն և ավտոմեքենա չունի: Նրա դրամական միջոցներն էլ կազմում են ընդամենը 20 հազար դոլար, 11 հազար եվրո և 7 մլն դրամ: Իհարկե, այն հանգամանքը, որ երկար տարիներ բարձրաստիճան պաշտոն զբաղեցրած անձը, մեծ ունեցվածք չունի կարող էր բնական երևույթ լինել, եթե իրականում հենց այդպես էլ լիներ: Նույնիսկ կարելի է գովել նման պաշտոնյային: Բայց խնդիրն այն է, որ Խաչատուրովի և նրա ընտանիքի ունեցվածքների մասին Երևանում լեգենդներ են շրջանառվում: Սակայն, ինչպես տեսնում ենք, կրկին մեր իրականությունը և փաստաթղթերով մատուցվող պատկերը ոչ մի ընդհանուր բան չունեն: Հայաստանի ամենահարուստ մարդու համբավ ունեցող պաշտոնյան, պարզվում է, թղթերով «անտուն» մարդ է»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում[/b]

Նմանատիպ նյութեր