211652_close_icon
views-count26467 դիտում article-date 23:58 18-10-2016

26-ամյա ֆիզիոթերապևտ- ռեաբիլիտոլոգը դարձավ 2016թ.-ի Հայաստանի ուսանողական ֆուտբոլի չեմպիոն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արդեն հայտնի է, որ 2016թ.-ի Հայաստանի ուսանողական ֆուտբոլի տղաների չեմպիոն է դարձել երևանցի, 26-ամյա Հովհաննես Մելքունյանը: Վերջինս սովորում է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի ադապտի ֆիզիկական կուլտուրայի բաժնի 2-րդ կուրսում: Դասերից հետո Հ. Մելքունյանը նույնպես պարապ չի մնում. նա աշխատում է նաև որպես ֆիզիոթերապևտ: Ֆուտբոլում նրա հաջողություններով ուրախանում են նաև նրա հաճախորդները, ովքեր ամեն անգամ առողջական խնդիրներ ունենալու համար այցելելով բժիշկ-ֆուտբոլիստին՝ ոգևորվում և ոգևորում են Հովհաննեսին: Երբեմն էլ կատակելով ասում են՝ «Եթե ընտրեիր միայն ֆուտբոլ, ապա, միգուցե, ունենայինք երկրորդ Հենրիկ Մխիթարյան»: Ֆուտբոլում նրան խաղընկերները անվանում են Խաղաղության աղավնի: Գաղտնիք չէ, որ ֆուտբոլի աշխահում էլ է տիրում ինտրիգն ու նախանձը, ու քանի որ Հովհաննեսը հեռու է նման «խաղերից», դա է պատճառը, որ նրան այդպես են անվանում: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 103+
103+

Նմանատիպ նյութեր