211652_close_icon
views-count2905 դիտում article-date 23:25 18-10-2016

Գերմանիայի քաղաքներից մեկում անհայտ անձը կրակոցներ է արձակել վարսավիրանոցում. կա 1 զոհ, 1 վիրավոր

Գերմանիայի արևմուտքում՝ Դյուրեն քաղաքում, անհայտ անձը կրակ է բացել վարսավիրանոցներից մեկում: Այս մասին հայտնում է RBC-ն՝ հղում կատարելով Deutsche Welle-ին: Կրակոցների հետևանքով այս պահին հայտնի է 1 զոհի և 1 վիրավորի մասին: Հանցագործության վայրը շրջափակված է և հսկվում է ոստիկանության հատուկ ջոկատի կողմից: Պարզվում են միջադեպի մանրամասները:

Նմանատիպ նյութեր