211652_close_icon
views-count5985 դիտում article-date 16:50 18-10-2016

Ռայան Գիգզ. Այսքանից հետո դեռ Վան Գալին քննադատում էին

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին խաղացող և մարզիչ Ռայան Գիգզը մեկնաբանել է Անգլիայի առաջնության 8-րդ տուրում «Լիվերպուլի» հետ հանդիպման արդյունքը (0:0): «Ամեն ինչ երևում է արդյունքների մեջ: «Մանչեսթեր Յունայթեդը» խաղի ընթացքում գնդակին տիրել 35%-ի չափոց, ու այսքանից հետո նախորդ մրցաշրջանում քննադատում էին Վան Գալին, երբ գնդակի տիրապետումը մոտ 65% էր, ու մենք հաղթում էինք: Եթե գնդակին տիրում եք 35%, սակայն հաղթում եք, ապա բոլորը գոհ են: Սակայն եթե դուք անընդհատ ոչ-ոքի եք խաղում և չեք հաղթում, ապա երկրպագուները գոհ չեն լինի», ասել է Գիգզը: Նշենք, որ «Լիվերպուլի» հետ խաղում գնդակին տիրելով ընդամենը 35%, «Մանչեսթեր Յունայթեդը» ԱՊԼ-ի պատմության մեջ իր հակառեկորդը սահմանեց:

Նմանատիպ նյութեր