211652_close_icon
views-count9548 դիտում article-date 16:53 17-10-2016

Թուրքիան զրահատեխնիկա ու զորք է տեղակայել Իրաքի հետ սահմանին, որտեղ սկսվում է Մոսուլի հետգրավման օպերացիան

Թուրքիան զորքեր ու զրահատեխնիկա է կենտրոնացրել Իրաքի հետ սահմանային Շըրնաք նահանգի Սիլոփի բնակավայրի մոտ, գրում է թուրքական haberler.com կայքը։ Վերջինի տվյալներով՝ տանկերը, հակաականաետային պաշտպանության զրահամեքենաները, զրահապատ մեքենաները և բեռնատարները, որոնք հատուկ պլատֆորմներով են, պատրաստվում են կանխել թուրքական սահմանային գոտում սպասվող գրոհայինների ու փախստականների սպասվող հոսքը։ Տարբեր աղբյուրների համաձայն՝ Մոսուլ քաղաքում, որը ահաբեկիչները զավթել են դեռևս 2 տարի առաջ և հայտարարել իրենց մայրաքաղաքը, ներկա պահին կենտրոնացված է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության 3000-9000 ահաբեկիչ։ Մոսուլի հետգրավման օպերացիային մի քանի ամիս են պատրաստվել ինչպեսիրաքյան բանակը, այնպես էլ կամավորական խմբերը, ոստիկանությունը, քրդական փեշմերգի խմբավորումները, միջազգային ռազմական կոալիցիոն ուժերը, որը գլխավորում է ԱՄՆ-ն։ Թուրքիան ու Իրանը ևս հասկացրել են, որ պատրաստ են մասնակցել այդ բարդ օպերացիային, որին ընդհանուր հաշվով ներգրավված է մոտ 30 հազար զինվորական։

Նմանատիպ նյութեր