211652_close_icon
views-count8845 դիտում article-date 23:30 16-10-2016

Գիտելիք, որի իմացությունը ցանկալի է

1․Փարիզում կա Կոմիտասի հուշարձան և Կոմիտասի կիսանդրի։ 2․Սլացիկ մանգուստի մաշկի գույնը տատանվում է կարմրավուն շագանակագույն, նարնջագույն, կարմիր, դեղնավուն և մոխրագույն գույների մեջ: 3․1990 թվականին խորհրդային կարմիր բանակի կողմից ադրբեջանական քաղաքական ընդդիմությունների ճնշման արդյունքում զոհվեց 131-170 մարդ: 4․Իսպանիայի Բալասոտե շրջանում հայտնաբերվել է մ. թ. ա. 6-րդ դարի սֆինքսի քանդակ: 5․Թուրքմենստանում գոյություն ունի մոտ 60 մ տրամագիծ և 20 մ խորություն ունեցող գազային խառնարան, որին տեղի բնակիչները և զբոսաշրջիկներն անվանում են դժոխքի դարպասներ։ 6․Մենդելեևի պարբերական աղյուսակի 118-րդ տարրն անվանել են հայ ֆիզիկոսի պատվին։ 7․Սարդինիայում արտադրվում է «ճիճվոտ պանիր»։ 8․Եթովպիական ավետարաններում Հիսուս Քրիստոսը սևամորթ է։

Նմանատիպ նյութեր