211652_close_icon
views-count4993 դիտում article-date 13:00 16-10-2016

Ֆիլիպիններին մոտեցող թայֆունի պատճառով տասնյակ հազարավոր մարդիկ են տարհանվում

Ֆիլիպիններին մոտեցող «Սարիկա» հզոր թայֆունի պատճառով տասնյակ հազարավոր մարդիկ ստիպված են լքել իրենց տները: Այս մասին հայտնում է RBC-ն: Այս պահին Ֆիլիպինների Լուսոն կղզուց տարհանվող բնակիչների թիվը կազմում է ավելի քան 12 հազար մարդ: 150 կմ/ժ արագությամբ քամին մեծ թվով ավերվածությունների պատճառ է դարձել: Բնակչության մեծ մասը մոլեգնող փոթորկից ժամանակավոր պատսպարվում է պետական կառույցներում: Օդերևութաբանները հայտնում են, որ երկուշաբթի Ֆիլիպիններ կներխուժի ևս մեկ փոթորիկ՝ «Խաիմա» անվանումով:

Նմանատիպ նյութեր