211652_close_icon
views-count13057 դիտում article-date 22:50 15-10-2016

Տուժածների մասին տվյալներ Վլադիկավկազից (լրացված)

Հոկտեմբերի 15-ին, ժամը 16.00-ին Կապ է հաստատվել ՌԴ Վլադիկավկազի հանրապետական և շտապօգնության կլինիկական հիվանդանոցների հետ, որտեղից հայտնեցին, որ հիվանդների առողջական վիճակի վերաբերյալ փոփոխություններ չկան: Ժամը 20.00-ին ԱԻՆ ՃԿԱԿ-ից կապ է հաստատվել Հյուսիսային Օսեթիայի հանրապետության Վլադիկավկազի հանրապետական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի հերթապահ բժշկի հետ, ով հայտնեց, որ ժամը 18.30-ի դրությամբ ՀՀ 2 քաղաքացիներին՝ Հարությունյան Ժ. Մ.-ին և Պողոսյան Ս. Ս.-ին տեղափոխել են Բեսլան քաղաքի «Հյուսիս-կովկասյան բազմապրոֆիլ բժշկական կենտրոն»: Նրանց առողջական վիճակները գնահատվում է ծանր: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ին, ժամը 04.30-ին (տեղական ժամանակով՝ 05.30-ին) ՌԴ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնից տեղեկություն էր ստացվել, որ Վլադիկավկազ-Բեսլան շրջանցիկ ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «Մերսեդես Բենց-0404-15R» մակնիշի 50 AA 515 պետհամարանիշի մարդատար ավտոբուսը Մոսկվա-Երևան երթուղին իրականացնելիս բախվել է «Սկանիա» մակնիշի բեռնատար ավտոմեքենային: Պատահարի հետևանքով զոհվել են 5 մարդ, վիրավորվել՝ 27 ուղևոր:

Նմանատիպ նյութեր