211652_close_icon
views-count4994 դիտում article-date 23:50 15-10-2016

Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում հոկտեմբերի 15-ին

1809 թ. – ծնվել է Խաչատուր Աբովյանը, հայ ականավոր գրող, համարվում է արևելահայ աշխարհաբար գրականության հիմնադիրը, հայտնի է նրա «Վերք Հայաստանի» վեպը։ 1920 թ. – ծնվել է Անրի Վերնոյը, ֆրանսահայ նշանավոր կինոռեժիսոր («Մայրիկ (ֆիլմ)», մահ. 2002 թ.): 1922 թ. – ծնվել է Գրիգոր Գուրզադյանը, հայ ականավոր աստղագետ, տիեզերական աստղագիտության ռահվիրա, գրող, էսսեիստ, գեղանկարիչ (մահ. 2014 թ.): 1951 թ. – ծնվել է Ռաֆայել Վահանյանը, հայ շախմատիստ: 1964 թ. – շահագործման հանձնվեց աշխարհի ամենաերկար գազամուղների համակարգը՝ «Դրուժբա», նրա մեջ են մտնում մոտ 8900 կմ երկարությամբ գազի խողովակներ: 1980 թ. – մահացել է Մուշեղ Գալշոյանը, հայ ճանաչված գրող (ծն. 1933 թ.): 1981 թ. – ստեղծվեց «Մետալիկա» ամերիկյան ռոք խումբը: 1997 թ. – տիեզերք թռավ «Կասսինի-Հյուգենս» ավտոմատ տիեզերական կայանը, Սատուրն մոլորակի հետազոտության համար, այն ներկայումս գտնվում է Սատուրնի արբանյակ Տիտանի վրա: 1998 թ. – մահացել է Ռոլֆ Հակոբը, ծագումով հայ, գերմանացի դիրիժոր (ծն. 1908 թ.): 2006 թ. – մահացել է Վարդուհի Վարդանյանը, հայ երգչուհի (ծն. 1976 թ.):

Նմանատիպ նյութեր