211652_close_icon
views-count4896 դիտում article-date 13:13 15-10-2016

ԱՄՆ-ի Տրանսպորտի նախարարությունն արգելել է օդանավ տեղափոխել Galaxy Note 7 սմարթֆոններ

ԱՄՆ-ում արգելվել է ներքին չվերթների ուղևորներին օդանավ տեղափոխել իրենց հետ Galaxy Note 7 սմարթֆոններ, հաղորդում է Ria Novosti-ն։ Բացի այդ, արգելվել է երկիրը լքողներին թռիչքի ժամանակ օգտվել նշված սմարթֆոններից։ Նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ եթե ավիաընկերության ներկայացուցիչը հայտնաբերի ուղևորի մոտ սմարթֆոնը, ապա վերջնիս պարզապես թուլ չեն տա օդանավ նստել։ Իսկ եթե Galaxy Note7 հայտնաբերվի թռիչքի ժամանակ, ապա անձնակազմի անդամները կհարկադրեն ուղևորին անջատել սարքը, հակառակ դեպքում այն կառգրավվի։ Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ին նշված սմարթֆոնների վաճառքի մեկնարկից հետո՝ սեպտեմբերին, ողջ աշխարհում հետ կանչվեց 2.5 մլն Galaxy Note7, պատճառը դրանց մարտկոցների այրման բազմաթիվ դեպքերն էին։

Նմանատիպ նյութեր