211652_close_icon
views-count6081 դիտում article-date 23:58 14-10-2016

Նեյմար. Այս սպին կմնա իմ ամբողջ կյանքում

«Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը հայտարարել է, որ մտադիր չէ փոխել իր խաղաոճը, որքան էլ մրցակիցները կոպիտ խաղան: «Չեմ պատրաստվում փոխել իմ խաղաոճը: Մարդիկ պետք է իմանան, որ երբ ես խաղադաշտ եմ մտնում, ապա խաղում եմ իմ ոճով. խաբսեր եմ տալիս` ձգտելով գոլ խփել կամ գոլային փոխանցում կատարել: Ֆուտբոլում բոլորը կարող են արմունկով կամ ոտքով հարվածել, սակայն քչերն են կարողանում խաբսերի տիրապետել: Այնպես որ, ոչինչ չեմ փոխի: Ինչ վերաբերում է Դուկի հետ [url=https://shamshyan.com/hy/article/2016/10/07/97756/]բախմանը[/url], որից էլ առաջացավ այս սպին, ապա այն կմնա ամբողջ կյանքում», ասել է Նեյմարը:

Նմանատիպ նյութեր