211652_close_icon
views-count6462 դիտում article-date 22:19 14-10-2016

Ժոզե Մոուրինյո. Մխիթարյանը պատրաստ է «Լիվերպուլի» հետ խաղին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտնել է, որ թիմի պաշտպան Լյուկ Շոուն և կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ապաքինվել են վնասվածքներից և պատրաստ են մասնակցել Անգլիայի Պրեմիեր Լիգայի 8-րդ տուրում «Լիվերպուլի» հետ հանդիպմանը: «Երկու ֆուտբոլիստն էլ առողջ են և կարող են խաղադաշտում հայտնվել», ասել է Մոուրինյոն` ընդգծելով, որ առանց վնասվածքների են իրենց հավաքականներից վերադարձել նաև մյուս խաղացողները: «Լիվերպուլ»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 17-ին` Երևանի ժամանակով 23:00-ին:

Նմանատիպ նյութեր