211652_close_icon
views-count2575 դիտում article-date 13:29 14-10-2016

ՆԱՏՕ-Ռուսաստան հարաբերությունները նոր հունով են ընթանում. Յենց Սթոլթենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենց Սթոլթենբերգը La Stampa պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ Մոսկվայի ու ՆԱՏՕ-ի միջև հարաբերությունների նոր բանաձև է ձևավորվում՝ «պաշտպանություն և երկխոսություն, այլ ոչ «պաշտպանության կամ երկխոսություն»։ «Մենք սառը պատերազմի վիճակում չենք գտնվում, սակայն իրական գործընկերային հարաբերություններ ևս չկան, որի ուղղությամբ տարիներ շարունակ աշխատել ենք։ Այժմ մենք աննախադեպ հարաբերությունների փուլում ենք։ Մեր բանաձևն է՝ «պաշտպանություն ու երկխոսություն»»,-ասել է նա։ Դաշինքի ղեկավարն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն ծառայում է ոչ թե պատերազմ հրահրելուն, այլ այն կանխելում և պետք չէ մեծացնել լարվածությունը։

Նմանատիպ նյութեր