211652_close_icon
views-count1881 դիտում article-date 12:11 14-10-2016

ԵՄ-ն ու Բրիտանիան թերագնահատում են Brexit-ի հետևանքները. Եվրախորհրդարանի նախագահ

Եվրամիությունն ու Մեծ Բրիտանիան թերագնահատում են ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հետևանքները։ Անհրաժեշտ է ազնիվ փոխզիջում՝ հետագա պայմանավորվածությունների շուրջ, գտնում է Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը, տեղեկացնում է Ria Novosti-ն։ «ԵՄ 27 անդամ պետությունների գագաթնաժողովից հետո ես գտնում եմ, որ և ԵՄ-ը, և Մեծ Բրիտանիան թերագնահատում են, այն, ինչ նշանակում է Brexit: G7-ի երկիրը, ՄԱԿ ԱԽ-ի մշտական անդամը, Եվրոպայում երկրորդ մեծ տնտեսությունն ունեցողը դուրս է գալիս ԵՄ-ից։ Դա կթուլացնի մեզ։ Մտածեք՝ G7, վետոյի իրավունք ունեցող երկիրը, միջուկային գերտերությունը դուրս է գալիս ԵՄ-ից»,-ընդգծել է Շուլցը։ Նա հավելել է, որ բրիտանական ժողովրդին և ողջ երկրին մեղադրելը սխալ է, իսկ կառավարությունը պատրաստ չէր նման արդյունքների, նա այլ բան էր ակնկալում։ «Դա նշանակում է, որ կրակի հետ խաղալ չի կարելի։ Վարչապետ Դևիդ Քեմերոնը ճնշման տակ խոստացավ իր սեփական կուսակցությանը հանրաքվե անցկացնել, որի դիմաց կստանար քաղաքական փրկություն։ Պետք չէ ներքին ռազմավարության համար ողջ մայրցամաքը պատանդ վերցնել»,-եզրափակել է խոսքը Եվրախորհրդարանի նախագահը։

Նմանատիպ նյութեր