211652_close_icon
views-count2932 դիտում article-date 11:19 14-10-2016

Samsung-ը Galaxy Note-7 սմարթֆոնները հետ կանչելու արդյունքում կկորցնի շուրջ 3 մլրդ դոլար

Հարավկորեական Samsung ընկերությունը, որը դադարեցրեց Galaxy Note7 սմարթֆոնների վաճառքը՝ կապված նրա՝ այրվելու բազմաթիվ դեպքերի հետ, հայտնել է, որ առաջիկա մի քանի ամիսներին դրա պատճառով կորցնելու է մոտ 3 մլրդ ԱՄՆ դոլար, տեղեկացնում է BBC-ն։ Ընկերության հրապարակած զեկույցի համաձայն՝ այս տարվա 3-րդ եռամսյակում կորուստը կազմել է շուրջ 2 մլրդ ԱՄՆ դոլար։ Հիշեցնենք, որ Galaxy Note 7 սմարթֆոնների վաճառքը սկսվել էր այս տարվա օգոստոսին։ Վաճառքի մեկնարկից անմիջապես հետո սկսվեց բողոքների ու դժգոհությունների տարափ թափվել ընկերության գլխին. Պատճառը անորակ մարտկոցներն են, որոնք շատ արագ այրվում են լիցքավորման ժամանակ։ Այդ առնչությամբ ի քանի ավիաընկերություններ նույնիսկ արգելեցին թռիչքի ժամանակ օգտվել սմարթֆոններից։

Նմանատիպ նյութեր