211652_close_icon
views-count157751 դիտում article-date 07:48 14-10-2016

ՇՏԱՊ. Դաժան ու ողբերգական ավտովթար Ռուսաստանում. Հայաստանցու երթուղային ավտոբուսը վթարի է ենթարկվել. Կա 5 զոհ, 27 վիրավոր.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ

[color=#EF2929]Shamshyan.com[/color]-ի տեղեկություններով այսօր՝ հոկտեմբերի 14-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնությունում: Ժամը 04:30-ի սահմաններում, Բեսլան-Վլադիկովկաս ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում Mercedes sprinter մակնիշի 50 AA 515 համարանիշի երթուղային ավտոբուսը վթարի է ենթարկվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի տեղում մահացել են, 27 հոգի մարմական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ: Մահացածների մեջ են նաև երկու վարորդները: Ֆոտոլրագրողի տեղեկություններով ավտոմեքենայում եղել են 52 հոգի, որոնց մեծ մասը ՀՀ և ՌԴ քաղաքացիներ են։: Նշված երթուղային ավտոբուսը հաշվառված է Երևան քաղաքի Դավիթաշեն 4-րդ թաղամասի 9-րդ շենքի բնակիչ Կարեն Պողոսյանի անվամբ: [color=#EF2929]Shamshyan.com[/color]-ը փորձում է պարզել վարորդների, մահացածների, վիրավորների ինքնությունը: Ըստ նախնական տեղեկությունների երթուղային ավտոբուսը բախվել է ավտոմեքենաներ տեղափոխող «Սկանիա» բեռնատար ավտոքարշակին: *** Քիչ առաջ մեզ հայտնի դարձան վիրավորներից մի քանի նախնական տվյալները։ Նրանք են՝ [color=#CC0000]82-ամյա Գևորգյան Վ. 29-ամյա Ագրամանյան Վ. 22-ամյա Օհանյան Ա. 21-ամյա Սիմոնյան Ն. 40-ամյա Ալեքսանյան Ա. 37-ամյա Ալեքսանյան Ա. 34-ամյա Գևորգյան Վ. 45-ամյա Մովսիսյանն Է. 66-ամյա Ագրամանյան Ն. 30-ամյա Խաչատրյան Կ. 28-ամյա Մկրտչյան Կ. 54-ամյա Մարգարյան Ա. 67-ամյա Հարությունյան Ժ. 37-ամյա Ղարիբյան Մ. 20-ամյա Բեկջանյան Գ. 60-ամյա Մարգարյան Ա. 56-ամյա Աբրահամյան Ժ. 46-ամյա Պողոսյան Լ. 36-ամյա Ապրեսյան Դ. 67-ամյա Բաղդասարյան Գ. 38-ամյա Սալենյան Ա. 56-ամյա Աբրահամյան Ս. 15-ամյա Պալուխին Պ. 16-ամյա Ռասամախին Ա. 10-ամյա Լասիկին Ա. 16-ամյա Գալատով Ա.։ Պարզվել է նաև մահացածների ինքնությունը. նրանք են՝ ՀՀ քաղաքացիներ, 46-ամյա Արևիկ Լունոնյանը և 62-ամյա Յուրա Պողոսյանը, ՌԴ քաղաքացիներ, 48-ամյա Ա. Լազուկին, 43-ամյա Վ. Պանչենկոն և 17-ամյա Ս. Մամչենկոն։[/color] Վիրավորների մեծ մասն առաջին բժշկական բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել հիվանդանոցից և այս պահին գտնվում են նշված քաղաքի մշակույթի տանը՝ բժիշկների հսկողության տակ։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր