211652_close_icon
views-count1852 դիտում article-date 23:36 13-10-2016

Քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն

Հոկտեմբերի 13-ին, ժամը 16.39-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայի թիվ 14/11 շենքի 11-րդ բնակարանի ննջասենյակում նկատվել է օձ, որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բռնել են օձին և տեղափոխել անվտանգ տարածք: *** Հոկտեմբերի 13-ին, ժամը 00.49-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ալեք Մանուկյան փողոցի թիվ 10 շենքի վերելակը խափանվել է, քաղաքացիները մնացել են ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացիներին դուրս են բերել վերելակից:

Նմանատիպ նյութեր