211652_close_icon
views-count5941 դիտում article-date 22:24 13-10-2016

Ռունին կարող է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին կարող է լքել ակումբը: Թիմի ղեկավարությունը պատրաստ է նրան հետ կապված առաջարկները քննարկել, քանի որ գտնում է, որ Ռունիի մարզական կարիերան ավարտին է մոտենում և նա թիմի կազմում մրցունակությունը կորցնում է: Բացի այդ, «ՄՅՈւ»-ն ցանկանում է աշխատավարձի ծախսերը կազմել, իսկ Ռունին ստանում է շաբաթական 330 հազար եվրո: Ներկայումս Ռունիի ծառայություններով հետաքրքրված են չինական ակումբները, որոնք պատրաստ են նրան նույնիսկ ավելի բարձր աշխատավարձ վճարել: Հարձակվողին ցանկանում են իրենց շարքերում տեսնել նաև ամերիկյան մի քանի ակումբ:

Նմանատիպ նյութեր