211652_close_icon
views-count1285 դիտում article-date 22:12 13-10-2016

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցել է Թաիլանդի Թագավորության թագուհի Սիրիկիտին

[b]Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցել է Թաիլանդի Թագավորության թագուհի Սիրիկիտին.[/b] «Նորին Մեծություն Բհումիբոլ Ադուլյադեջի կորուստը մեծ վիշտ է ինչպես թագավորական ընտանիքի, այնպես էլ Թաիլանդի ողջ ժողովրդի համար: Նա բացառիկ դերակատարում է ունեցել բարեկամ Թաիլանդի քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքում: Թագավոր Ադուլյադեջը ժամանակակից աշխարհի և Ասիայի այն մեծ առաջնորդներից էր, որի տեսլականների և վճռական կամքի շնորհիվ ապահովվեցին Թաիլանդի շարունակական առաջընթացն ու բարգավաճումը, ամրապնդվեց երկրի միջազգային հեղինակությունը: Այս ծանր պահին խորին ցավակցությունն եմ հղում Ձերդ Մեծությանը, Թագավորական ընտանիքին և Թաիլանդի ժողովրդին` մաղթելով ոգու տոկունություն և համերաշխություն»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում:

Նմանատիպ նյութեր