211652_close_icon
views-count72400 դիտում article-date 21:11 13-10-2016

42-ամյա ազատամարտիկին դիահերձելու համար հիվանդանոցում գումար են պահանջում. բարեկամները և մարտական ընկերները ի զորու չեն վճարել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ազատամարտիկ, 42-ամյա Ռոմիկ Արզումանյանը, ով մորաքրոջ հետ սոցիալական և առողջական ծանր պայմաններում Երևան քաղաքի Նազարբեկյան 14 շենքի 17 բնակարանում էր ապրում՝ հոկտեմբերի 12-ի առավոտյան, ժամը 5-ին, մահացել է: Նա իր ակտիվ մասնակցությունն է ունեցել՝ թե՛ 1993 թվականին Արցախի ազատագրական մարտերին, թե՛ քառօրյա պատերազմին և երկուսի ժամանակ էլ վիրավորվել է՝ ձեռք բերելով մի շարք հիվանդություններ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ազատամարտիկին հոկտեմբերի 3-ին տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ կատարել են երիկամների ստենդավորում: Մի քանի օր հետո նրան դուրս են գրել և բերել տուն, որտեղ սոցիալական ծանր իրավիճակի, անհրաժեշտ դեղորայք չընդունելու, հիվանդության սրման պատճառով հոկտեմբերի 12-ին մահացել է: Ֆոտոլրագրող Գ. Շամշյանի հետ զրույցում Ռոմիկի զարմուհին ասաց, որ երբ հասկացել են՝ քեռին մահացել է, զանգահարել են շտապօգնություն: Երբ ժամանել են, նրանք տան անդամներին ասել են, որ դիակը տեղափոխելու համար պետք է վճարեն 5000 դրամ, սակայն ընտանիքի անդամները հայտնել են՝ իրենց մոտ այդ գումարը չունենալու մասին: Երբ գնացել են հիվանդանոց, որպեսզի դիակը բերեն, ասել են, որ այն դիահերձելու համար անհրաժեշտ է վճարել 85 000 դրամ, հակառակ դեպքում՝ չեն դիահերձի, իսկ երբ իմացել են ընտանիքի՝ գումարով ի վիճակի չլինելու մասին, ասել են, որ՝ «գնացեք թաղապետին ասեք՝ 50 տոկոսը ինքը փոխանցի մեր հաշվեհամարին, մյուս մասը դուք վճարեք»: Այժմ հանգուցյալի մարտական ընկերները և բարեկամները հայտնվել են անելանելի իրավիճակում և խնդրում են սրտացավ մարդկանց՝ օգնել գումարով, որ կարողանան իրենց մարտական ընկերոջը և լավ բարեկամին հուղարկավորեն: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը խնդրում է բարեգութ մարդկանց՝ օգնություն ցուցաբերել մահացած ազատամարտիկի ընտանիքին և ցանկության դեպքում զանգահարել տվյալ հեռախոսահամարով՝ [b]098-34-54-01:[/b] Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր