211652_close_icon
views-count10129 դիտում article-date 21:00 13-10-2016

Հյուսիսային ուղղությամբ տեղակայված միավորումներից մեկում անց է կացվել մարտական կրակի կիրառմամբ զորավարժություն, որի ընթացքին հետևել է ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը

Հոկտեմբերի 13-ին հյուսիսային ուղղությամբ տեղակայված միավորումներից մեկում ընթացող գնդային-մարտավարական զորավարժության շրջանակում անց է կացվել գումարտակային-մարտավարական զորավարժություն` մարտական կրակի կիրառմամբ, որի ընթացքին հետևել է ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը: Զորավարժությունը ներառում էր ինչպես պաշտպանողական, այնպես էլ հարձակողական տարրեր, որի ընթացքում պայմանական մարտադաշտում խաղարկվել են հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի ներթափանցման գործողությունների, մխրճված հակառակորդի ջախջախման ու հետապնդման և կորցրած դիրքերի վերականգնման դրվագներ: Զորավարժության ընթացքում արձանագրվել են կրակային խոցման բարձր արդյունքներ, իրականացվել է զորքերի անընդհատ ղեկավարում, փոխգործակցությունն ու ներդաշնակ գործողությունները ենթակա և տրված ստորաբաժանումների միջև գումարտակի հրամանատարի կողմից կազմակերպվել է պահանջվող չափանիշներին համապատասխան: Առանձին դրվագներում զորախաղերին մասնակից հրամանատարները բանակի հրամանատարի կողմից ստացել են նաև անհրաժեշտ մեթոդական ցուցումներ: [b]ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր