211652_close_icon
views-count33729 դիտում article-date 17:46 13-10-2016

Փախուստ դատարանի ճանապարհին. Ոստիկանությունից թաքնվել չհաջողվեց

Հոկտեմբերի 12-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊ վարչության և Շենգավիթի բաժնի ծառայողները Երևանի Մյասնիկյանի պողոտայի ռեստորանային համալիրներից մեկի մոտ հայտնաբերել և բերման են ենթարկել 1993 թ. ծնված Աշոտ Բադալյանին և նրա եղբորը` 1990 թվականին ծնված Հովհաննես Սուքիասյանին: Սեպտեմբերի 9-ից զինվորական ծառայությունից խուսափելու համար հետախուզման մեջ գտնվող Աշոտ Բադալյանը հայտնաբերվել և պատասխանատվության առաջ էր կանգնել, սակայն սեպտեմբերի 14-ին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության շենքի մոտից դատարան տեղափոխելիս փախել էր, հեռացել եղբոր հետ նրա ՎԱԶ «2121» մակնիշի մեքենայով: Շաբաթներ անց ոստիկանները կրկին բռնեցին նրան: Անձնական խուզարկությամբ Բադալյանի գրպանից հայտնաբերվել է գաղտնի փականով դանակ, որն առգրավվել է: Աշոտ Բադալյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի` փախուստն ազատազրկման, կալանավորվածներին պահելու կամ ձերբակալվածներին պահելու վայրից՝ հոդվածի հատկանիշներով: Քննությունը շարունակվում է: ՀՀ ոստիկանություն
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր