211652_close_icon
views-count33948 դիտում article-date 13:59 13-10-2016

Օհանավան գյուղում ճակատ-ճակատի բախվել են «02»-ն ու «06»-ը. օհանավանցի վարորդները տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Կարբի-Արալեռ ավտոճանապարհի Օհանավան գյուղի վարչական տարածքում բախվել են Օհանավան գյուղի բնակիչներ, 48-ամյա Սարգիս Եսայանի վարած Վազ 2106 մակնիշի 34 VA 168 համարանիշի և 47-ամյա Ավետիք Ոսկանյանի վարած Վազ 2102 մակնիշի 61 ՕՕ 746 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն։ Դեպքի վար են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Վարդան Թառլոյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է հատկապես կարևոր գործերով Ստեփան Սուքիասյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարր ծառայության Աշտարակի թիվ 21 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ խմբի պետ Սերգեյ Գրիգորյանի գլխավորությամբ։ Փրիկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնները և օգնել քաղաքացիների օգնությամբ վթարի վայրից տեղափոխելուն։ Վարորդներին օգնող քաղաքացին կորցրել էր դրամապանակը, որի մեջ կար խոշոր գումար։ Ճանապարհային ոստիկանը գտել էր գումարը և այն փոխանցեց քաղաքացուն։ Հավաքվածներն ել տեսնելով՝ կատակում էին՝ ասելով. «Այս դեպքում ճանապարհային ոստիկանն էր «փող տվողը»»։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 75+
75+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր