211652_close_icon
views-count56893 դիտում article-date 18:51 12-10-2016

Շղթայական ավտովթար Երևանում. «Մոսկվա» կինոթատրոնի մոտ բախվել են ռուսական համարանիշներով Range Rover-ը, Mercedes-ը, Toyota-ն ու Nissan-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:15-ի սահմաններում Աբովյան փողոցում՝ Մոսկվա կինոթատրոնի հարևանությամբ, բախվել են Range Rover մակնիշի ռուսական A 539 MM 99 համարանիշի, Toyota մակնիշի 80 VD 001 համարանիշի, Mercedes մակնիշի 34 FO 164 համարանիշի և Nissan մակնիշի 34 FN 066 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Nissan –ի ուղևորը տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի աշխատակիցները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել է հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Գասոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապաստրաստվում։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը: Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր