211652_close_icon
views-count15789 դիտում article-date 09:30 12-10-2016

Երևանում բախվել են BMW-ն ու բեռնատար ГАЗель-ը. Բժշկականի ուսանողուհին տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հոկտեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:40-ի սահմաններում Նոր Արեշ 35 փողոցի թիվ 84/1 շենքի դիմաց բախվել են Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակիչ, 26-ամյա Մարզպետ Բաղդասարյանի վարած ГАЗ 33 022 մակնիշի 33 ՍD 042 համարանիշի և Երևան քաղաքի Հովսեփ Էմին փողոցի բնակիչ, 26-ամյա Լևոն Դիլարյանի վարած BMW մակնիշի 10 RZ 010 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով BMW–ի ուղևոր, Երևանի բնակիչ, 20-ամյա Աննա Բաբոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհայի ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ГАЗ 33 022-ի վարորդ Մ Բաղդասարյանը աշխատում «Պրոֆչալ Պրոջեքթ» ՍՊԸ-ում, իսկ հիվանդանոց տեղափոխված Ա. Բաբոյանը սովորում է բժշկական ինստիտուտի 3-րդ կուրսում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Հարություն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր