211652_close_icon
views-count36085 դիտում article-date 21:23 03-10-2016

Մահվան ելքով վրաերթ Սիսիանում. ՀՀ ՊՆ զորամասի հարևանությամբ 21-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 59-ամյա հետիոտնին

Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 19:40-ի սահմաններում Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղի բնակիչ, 21-ամյա Նարեկ Մուրադյանը Սիսիան քաղաքի Չարենցի փողոցում ՀՀ ՊՆ N զորամասի հարևանությամբ իր վարած ВАЗ 2106 մակնիշի 35 AՏ 511 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Սիսիան քաղաքի Խանջյան փողոցի բնակիչ, 59-ամյա Գագիկ Անդրեասյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկածին, սակայն տեսնելով, որ նա մահացել է՝ վարորդն ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում՝ մեղայականով ներկայացել է ոստիկանության Սիսիանի բաժին: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի գլխավորությամբ: Դեպի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հեևթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին, որտեղից դեպքի վայր է ժամանել քննչական խումբը՝ ավագ քննիչ Արիստակես Գրիգորյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեակաան գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Սիսիանի բաժնի պահպանվող հատուկ տարածք, իսկ վարորդը բժշկական կենտրոն՝ պարզելու նրա սթափության աստիճանը: [color=#CC0000] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր