211652_close_icon
views-count7445 դիտում article-date 22:00 02-10-2016

Վայքում ընտրողները հիմնականում գոհ էին ընտրությունների ընթացքից և մասնավորապես ոստիկանության աշխատանքից

Այսօր՝ 2016 թ. հոկտեմբերի 2-ին Վայոց Ձորի մարզում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ։ Նախորդ տարիների համեմատությամբ այս տարի բավական մեծ ակտիվություն էր նկատվում արդեն նախընտական շրջանում։ Թեժ պայքար էր ընթանում հատկապես Եղեգնաձորի Շատին և Արտաբույնք համայնքներում և Վայք քաղաքում ու Վայքի Զառիթափ համայնքում։ Վայոց Ձորի մարզի ոստիկանության կողմից նախապես կանխատեսվել էր թեժ ընտրապայքար։ Ուստի ՏԻՄ ընտրությունների ընթացքում հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման գործընթացին ներգրավվել էին ՀՀ ոստիկանության զորքերի և Արարատի մարզի ոստիկանության ծառայողները։ Չնայած ընտրությունների ընթացքում կրքերը բազմիցս թեժացան, սակայն ոստիկանների հմուտ գործողությունների շնորհիվ միջադեպեր չեն գրանցվել։ Ոստիկանության աշխատանքի որակի վերահսկողության նպատակով ընտրությունների ավարտին Վայք քաղաքում իրականացված հարցումների արդյունքերով ընտրողները հիմնականում գոհ էին ընտրությունների ընթացքից և մասնավորապես ոստիկանության աշխատանքից։ ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության Վայքի ոստիկանության բաժին

Նմանատիպ նյութեր