211652_close_icon
views-count6653 դիտում article-date 16:12 01-10-2016

Բանկերը վերջին շաբաթում տեղաբաշխել են 38.2 մլն ԱՄՆ դոլար. ԿԲ

2016թ-ի սեպտեմբերի 26-ից սեպտեմբերի 30-ը ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 74,000,266 դոլար 473.24 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 79,483,950 ԱՄՆ դոլար 474.66 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 11,233,929 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 474.67 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 7,643,755 EUR 529.35 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 11,660,506 EUR 533.42 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,253,268,074 ՌԴ ռուբլի 7,40 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 441,636,866 ՌԴ ռուբլի 7,49 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել: Սեպտեմբերի 19-25-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 31.8 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 38.2 մլն ԱՄՆ դոլար: [b]ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն [/b]

Նմանատիպ նյութեր