211652_close_icon
views-count1358 դիտում article-date 21:44 29-09-2016

Երևանի քաղաքապետը Նորք-Մարաշ վարչական շրջանում ներկա է գտնվել Մարաշի վերածնության տոնին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ ԱԺ պատգամավոր Գարեգին Նուշիկյանի, Ստեփանակերտի փոխքաղաքապետ Սուրեն Թամրազյանի և Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավար Վաղինակ Մկրտչյանի հետ միասին ներկա է գտնվել Մարաշի վերածնության արդեն ավանդական դարձած տոնին: Երևանի քաղաքապետը զրուցել է տոնախմբող նորքմարաշցիների հետ, շնորհավորել նրանց Մարաշի վերածնության տոնի առթիվ և մեկ անգամ ևս վստահեցրել, որ Նորք-Մարաշում առաջիկա տարիներին ևս շարունակվելու են վարչական շրջանի զարգացման ծրագրերը: Այնուհետ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հետևել է Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում կազմակերպված տոնական միջոցառմանը, որի ընթացքում ելույթներով հանդես են եկել անհատ կատարողներ, պարախմբեր ու ազգագրական համույթներ: [b]Երևանի քաղաքապետարան[/b]

Նմանատիպ նյութեր