211652_close_icon
views-count3179 դիտում article-date 20:59 29-09-2016

Քննարկվել են անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելուն ուղղված հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը սեպտեմբերի 29-ին ընդունել է ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար տիկին Կարոլին Դույեզին և անհայտ կորածների հարցերով տարածաշրջանային նորանշանակ համակարգող Սամիր Հաջիմուստաֆիչին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմական գործողությունների արդյունքում անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելուն ուղղված հարցեր, ինչպես նաև ՀՀ գերիների, պատանդների, անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի աշխատանքային խմբի և ԿԽՄԿ-ի կողմից իրականացվող աշխատանքներին ու փոխգործակցությանն առնչվող այլ խնդիրներ:

Նմանատիպ նյութեր