211652_close_icon
views-count3305 դիտում article-date 19:24 29-09-2016

Կենդանասերները ցույց են կազմակերպել կառավարության շենքի դիմաց

Կենդանիների պաշտպանությամբ զբաղվող «Դինգո» թիմի անդամները և մի խումբ կենդանասերներ այսօր կառավարության դիմաց իրականացրել են բողոքի ցույց, պահանջելով կենդանիների պաշտպանության մասին օրենքի ընդունում, որով կկարգավորվեն նաև անտուն կենդանիների վերահսկողության, ստերջացման հարցերը։ Ցուցարարները մտնանշում էին, որ Երևանի քաղաքապետարանը չի կարողանում պատշաճ վերահսկողության սահմանել, և այս ոլորտում ևս մենաշնորհ է, տենդերը միշտ նույն ընկերությունն է հաղթում. Խոսքը վերաբերում է «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ին, որին տարեկան բյուջեից տրամադրվում է 120 մլն դրամ։ «Յունիգրաֆ Իքսի»-ը ներկայացնում է, թե 40 հազարից ավելի թափառող շների հետ են աշխատում, ինչը «Դինգո» թիմի կոորդինատոր Գոհար Մանուշակյանի գնահատմամբ չի կարող իրականությանը համապատասխանել, քանի որ այդքան թափառող շուն չկա. «Սա նշանակում է, որ Երևանում ամեն անկյունի վրա 4 շուն պիտի տեսնենք, նման պատկեր չկա, մեր տված հարկերը մսխում են, շներին էլ տանջում, հոգեկան աշխարհը խաթարում, վիրահատության փոխարեն սպանդի ենթարկում»։

Նմանատիպ նյութեր