211652_close_icon
views-count3962 դիտում article-date 18:46 29-09-2016

Լոզանի պայմանագիրը Թուրքիայի համար ոչ թե հաղթանակ էր, այլ՝ կորուստ. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրի համայնքապետերի հետ ժողովի ընթացքում հայտարարել է, որ Լոզանի պայմանագիրը Թուրքիայի համար ոչ թե հաղթանակ էր, այլ՝ կորուստ: Այս մասին գրում է թուրքական tr.sputniknews.com կայքը: «Հուլիսի 15-ին Թուրքիան դիմակայեց հեղաշրջման փորձի, ահաբեկչական հարձակման և արտաքին օկուպացիայի միաժամանակ: Դա թուրք ժողովրդի երկրորդ «Փրկության պատերազմն» էր: Ոմանք փորձում են Լոզանի համաձայնագիրը մեզ ներկայացնել որպես հաղթանակ: Էգեյան ծովի կղզիները Լոզանի ժամանակ տվեցինք, դա հաղթանա՞կ է: Դրանից առաջացած խնդիրներն էլ այսօր մենք ենք մեր ուսերին տանում»,- ասել է Էրդողանը: Ի դեպ, երկրորդ «Փրկության պատերազմի» մասին հայտարարության համատեքստում որպես առաջին «Փրկության պատերազմ» Էրդողանը նկատի ունի Աթաթուրքի կողմից 1922-23թթ. ղեկավարած ազգայնական շարժումը: Հիշեցնենք, որ Լոզանի պայմանագիրը կնքվել է 1923 թվականի հուլիսի 24-ին, 8 ամիս տևած Լոզանի կոնֆերանսի արդյունքում։ Կոնֆերանսում քննարկվել է նաև «Հայկական օջախի» հարցը, որը նախատեսում էր հայկական ինքնավարություն Թուրքիայի տարածքում: «Հայկական օջախի» հարցը, սակայն, դուրս է բերվել կոնֆերանսի օրակարգից Խորհրդային Ռուսաստանի վետոյի հետևանքով:

Նմանատիպ նյութեր