211652_close_icon
views-count6137 դիտում article-date 18:43 29-09-2016

Վահե Ստեփանյանը նշանակվել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Վահե Ստեփանյանը նշանակվել է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության կայքը։ «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Վահե Ստեփանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ»,-ասվում է որոշման մեջ։ Նշենք, որ մինչ այս Ստեփանյանը զբաղեցնում էր «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը:

Նմանատիպ նյութեր