211652_close_icon
views-count2026 դիտում article-date 18:25 29-09-2016

Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայի եկեղեցում մատուցվեց Սուրբ Պատարագ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Սեպտեմբերի 27-ին Վիետնամում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայի Սանտուարիո դե Սեն Անտոնիո եկեղեցում մատուցվեց Սուրբ Պատարագ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Պատարագին ներկա էին Ֆիլիպինների խորհրդարանի սենատորներ, Մանիլայի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, Թագուկ քաղաքի քաղաքապետը, երկրում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, Հայաստան-Ֆիլիպիններ բարեկամության խմբի անդամներ: Պատարագից հետո Մանիլայի «Աստորիա» հյուրանոցում տեղի ունեցավ հիշատակի երեկո, որի ընթացքում ելույթներով հանդես եկան Ֆիլիպիններում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանը և հայտնի գործարար Ջեֆրի Նագը:

Նմանատիպ նյութեր